Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում աճեցվող ձկան որակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տարբեր արձագանքների է արժանացել քաղաքացիների շրջանում։

Oragir.News-ը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե արդյոք քաղաքացիները համաձայն են վարչապետի գնահատականի հետ։ Հարցվածների մի մասը համաձայն էր Փաշինյանի տեսակետի հետ՝ նշելով, որ անձամբ խնդիրներ են նկատել տեղական արտադրության ձկան որակի հետ։

«Համաձայն եմ Փաշինյանի մտքի հետ»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ քաղաքացի նշեց, որ վարչապետը չի ասել, թե ձուկը վատն է, այլ խոսել է ոլորտում միասնական չափորոշիչների անհրաժեշտության մասին։

«Ինքը կյանքում չի ասել, որ ձուկը վատն է։ Պարզապես պետք է ստանդարտների բերվի, մասնագետները գան, տեսնեն՝ ինչ են կերակրում, ինչ պայմաններում են աճեցնում։ Ամեն երկիր իր չափորոշիչներն ունի, Եվրամիությունն էլ՝ իր»,- ասաց նա։ Կային նաև քաղաքացիներ, որոնք վստահ էին, որ Հայաստանում աճեցվող ձկան որակը բավարար չէ։

«Ինքը տարիներ առաջ էլ ասել է, որ այդ աճեցրած ձուկը չի ուտում, որովհետև յուղը դուրս է գալիս, անորակ կերով են պահում։ Նույն խնդիրն էլ կաթնամթերքի ու բանջարեղենի դեպքում կա»,- կարծիք հայտնեց հարցվածներից մեկը։ Միևնույն ժամանակ, որոշ քաղաքացիներ կտրականապես չհամաձայնեցին վարչապետի գնահատականին։

«Մեր ձուկը շատ լավն է, ես համաձայն չեմ», - ասաց նրանցից մեկը։

Մյուսը Փաշինյանի հայտարարությունն անվանեց «ախմախություն»՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ հենց տեղական ձկնարտադրությունն է կարևոր դեր ունեցել երկրի պարենային ապահովման գործում։ Քաղաքացիների մի մասն էլ ընդգծեց, որ ոլորտում ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի արտադրանքի որակի բարելավմանը։

«Պետք է մտածել՝ ինչ անել, որ ձուկն ավելի որակյալ լինի, ինչ կեր օգտագործել, ինչ պայմաններում աճեցնել։ Եթե փոփոխություններ են անհրաժեշտ, դրանք պետք է արվեն»,- նշեց հարցվածներից մեկը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
19:37 Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»
20:03 Իմ հաջողություններն ու երգերը քոնն են, մամ. ինչու է լաց լինում Սիլվա Հակոբյանի մայրիկը
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին