Ներքին Միտք 1 ժամ առաջ - 22:03 30-07-2026

Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը

Երկու օր առաջ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Դուբլինում կայացած ճեպազրույցի ժամանակ բացառեց Իսրայելի դեմ պատժամիջոցների կիրառումը, դա հիմնավորելով Գերմանիայի «նացիստական անցյալով»: «Ես եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարների շրջանում մշտապես մեր այն դիրքորոշումն եմ պաշտպանում, որ Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրիում Իսրայել պետության նկատմամբ։

Եվ այդ պատճառով մենք չենք կարող և չենք միանա Իսրայելի դեմ պատժամիջոցների ռեժիմներին ընդհանրապես։ Եվ, անշուշտ, այս մոտեցումն առայժմ կպահպանվի»,- հավելել էր Մերցը՝ նշելով, որ Գերմանիայում մեծ մտահոգությամբ են հետևում Արևմտյան Ափին տեղի ունեցող զարգացումներին։

Գերմանիայի այս քաղաքականությունը նոր չէ, և Ֆրիդրիխ Մերցը ոչ առաջին և ոչ էլ վերջին կանցլերն է, ով պաշտպանելու է հրեական պետությանը։ Ինչու՞։ Որովհետև Գերմանիան, որպես հոլոքոստ իրականացրած պետություն ստանձնել է հրեաների պաշտպանության պարտավորությունը։

Սա այն է, ինչի մասին մենք տարիներ ի վեր կրկնում ենք։ Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատարապտումը ոչ միայն պատմական արդարության վերականգման և չարիքը դատապարտելու բարոյական պարտավորության դրսևորում է, որքան պրակտիկ, կարևորագույն հարցի՝ անվտանգության ապահովման իրականացում։ Եթե աշխարհը և հատկապես հենց Թուրքիան ճանաչեն ցեղասպանությունը, ապա Թուրքիան, որպես ցեղասպան պետություն, պարտավորված է լինելու ստանձնել ցեղասպանված ժողովրդի անվտանգության ապահովումը։

Այսինքն՝ ցեղասպանության ճանաչումը ոչ թե պատմական հարց է, այլ անվտանգային քաղաքականության հիմնասյուն։ Թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ։ Իսկ միգուցեև շատ լավ էլ հասկանում է, ուղղակի իր քաղաքական առաջնահերթությունները Հայաստանի անվտանգության հետ որևէ աղերս չունեն․․․․

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել