Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:21 18-01-2024

Փաշինյանը ինքն էլ շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը խաղաղության տրամադրված չէ․ Նարեկ Միրզոյան

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով գործող իշխանության կողմից օրակարգ նետված խաղաղության պայմանագրին, ասում է, որ խաղաղության օրակարգը ի սկզբանե ձախողված օրակարգ է, որովհետև Ադրբեջանը բացարձակ տրամադրված չէ խաղաղության։

«Պահանջատիրական և հաղթողի դիրքերից է հանդես գալիս։ Գլխավոր խնդիրը այն է,որ իշխանությունը ոչ համաչափ է արձագանքում Ալիևի հայտարարություններին»,-հայտարարեց Նարեկ Միրզոյանը։

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը ինքն էլ շատ լավ հասկանում է,որ Ադրբեջանը երբեք էլ խաղաղության տրամադրված չէ, ուղղակի իր ներքին լսարանի համար էր նման հայտարարություններ անում։

«Ադրբեջանը իր ցանկությունների հարցում երբեք էլ չի փոխել իր հռետորաբանությունը, որոնք կապված են Հայաստանի հետ»,-ընդգծեց Նարեկ Միրզոյանը։

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը անդրադարձել է նաև Փաշինյանի տարեսկզբի այցերին, դրան հաջորդած պաշտոնանկություններին, ինչպես նաև վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան