Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 14։40-ի սահմաններում Ռուբինյանց և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են «Yutong» մակնիշի տրոլեյբուսն ու «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևորներ, 27-ամյա Միլենա Հ.-ն, 33-ամյա Մարինե Ա.-ն և 41-ամյա Լուսինե Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: