Դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հասարակության մեջ առկա ամենացավոտ խնդիրներից մեկի՝ կանանց նկատմամբ բռնության մասին։
Դերասանուհին նշել է, որ ավտոմեքենայով քաղաքում շրջելիս հաճախ է ականատես լինում բռնության տարբեր դրսևորումների, ինչն անհնար է անտեսել։
«Կնոջ հանդեպ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է», — ընդգծել է Իննան՝ հավելելով, որ նման վերաբերմունքը բացարձակ անթույլատրելի է, անկախ նրանից՝ դա ֆիզիկական բռնություն է, թե հոգեբանական ճնշում։
Իննա Խոջամիրյանի հրապարակումը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցերում՝ արժանանալով հետևորդների աջակցությանն ու դրական մեկնաբանություններին։
Թամարա Քալանթարյան