Ներքին 2 ամիս առաջ - 11:40 30-07-2026

Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն

Գիտեք՝ ես գիտեմ, որ էսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ շուկայի Ռուսական շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն, որովհետև էլ չեն կարա գան, ասեն՝ լավ էլի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2018 թվից տասնյակ անգամներ լավ էլի, էս արձակուրդները թող անցնեն, սեպտեմբերին կանդրադառնանք էլի, հազի՜վ նորմալ վիճակում է, եկեք՝ չանդրադառնանք։ Շատ լավ։ Դե արձակուրդները գալիս են, հետո ԱԺ, հարցուպատասխան, մի քիչ ներվայնանալ, մոռանալ, բան անել, մեկ էլ հոպ, գալիս ա Նոր տարին։ Դե լավ Նոր տարին, մարդիկ առևտուր են անում, եկեք բան չանենք, ու տենց… հետո գալիս են նորից արձակուրդները»։

Վարչապետը նշեց, որ պետք է աջակցել որքան պետք է բոլոր ոլորտներին, բայց դա պետք է ուղղված լինի զարգացմանը։ Աջակցության արդյունքում մարդիկ նույն կետի վրա չպիտի մնան, պետք է առաջ գնան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի