Արտաքին 2 ամիս առաջ - 23:38 29-07-2026

Հորմուզը փակ է, իսկ լցանավերի անցումը՝ միայն համաձայնեցմամբ. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է մնում, իսկ ցանկացած նավի և նավթատար տանկերի անցումն իրականացվում է միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ռազմածովային ուժերի հետ համաձայնեցմամբ։

Այս մասին X-ում հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար Ալի Ազմայիին։

Միևնույն ժամանակ, MarineTraffic-ի (իրական ժամանակում նավերի տեղաշարժը ցույց տվող առցանց ծառայություն, ինտերակտիվ քարտեզ և տվյալների բազա) տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով արձանագրվել է նավերի 53 հաստատված անցում։

Դրանցից 12 նավն անցել է Հորմուզով, ինչը 50%-ով ավելի է, քան նախորդ օրը։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցել է 41 նավ, ինչը 5%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։

Ընդ որում, Հորմուզի նեղուցով երթևեկությունը մնում է ծայրահեղ կենտրոնացված. 12 նավերից 10-ն օգտվել են Իրանի միակողմանի երթևեկությունից(Iranian Unilateral Scheme), մինչդեռ ոչ մի նավ չի անցել երթևեկության բաժանման պաշտոնական սխեմայով (Hormuz Traffic Separation Scheme)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ