Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 15:27 29-07-2026

Ամունդի-Ակբա․ կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն

Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերը 2026թ․2-րդ եռամսյակում վերականգնվել են Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում գրանցված նվազագույն մակարդակներից և գրանցել են դրական եկամտաբերություն։

2026թ․-ի 2-րդ եռամսյակի համար եկամտաբերությունը* ֆոնդերում կազմել է՝
Հավասարակշռված (AMBAL) ֆոնդ` 5․2%,
Պահպանողական (AMCON) ֆոնդ՝ 4.3%,
Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդ` 1․5%:

Երեք ֆոնդերի ակտիվները 2026թ. հունիսի վերջի դրությամբ կազմել են ավելի քան 842.4 մլրդ դրամ, որից շուրջ 228 մլրդ․դրամը` ակտիվների 27%-ը ձևավորվել է կառավարման արդյունքում*։

Երկրորդ եռամսյակում Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածությունը պարբերաբար բարձրացնում էր շուկաների անկայունությունը։ Սակայն ԱՄՆ-Իրան հրադադարի շրջանակային համաձայնության և փոխըմբռնման հուշագրի (MoU) շուրջ հայտարարություններն որոշակիորեն մեղմել էին տարածաշրջանային էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները։ Արդյունքում էներգակիրների գները նվազել էին, իսկ ներդրողների տրամադրությունները բարելավվել, քանի որ թուլացել էին համաշխարհային էներգամատակարարման երկարատև խափանման շուրջ մտավախությունները։

Հրադադարի վերաբերյալ նորություններով պայմանավորված, ինչպես նաև արհեստական բանականության (AI) կապիտալ ծախսերի շուրջ լավատեսության վերականգնման պայմաններում՝ համաշխարհային բաժնետոմսերի շուկաներն աճել էին, ինչն իր հերթին մեծապես նպաստել էր Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դրական եկամտաբերությանը։

Միաժամանակ պարտատոմսերի եկամտաբերությունների շարժը չափազանց սերտորեն հետևում էր էներգետիկ շուկաների զարգացումներին։ Եռամսյակի կեսերին, երբ լարվածության սրման մտահոգություններն ուժեղացան, պետական պարտատոմսերի եկամտաբերությունները բարձրացան՝ հասնելով բազմամյա առավելագույն մակարդակների, սակայն հետագայում նվազեցին՝ ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնության շուրջ հուսադրող ազդակների ֆոնին։

Այնուամենայնիվ, արտասահմանյան պարտքային գործիքները սահմանափակել են եկամտաբերության աճը Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերում։
Տեղական ներդրումներից՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, ինչպես նաև ավանդները, դրական ազդեցություն են ունեցել բոլոր ֆոնդերի եկամտաբերության վրա, իսկ ՀՀ բաժնետոմսերը՝ Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի արդյունքների վրա։

Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի եռամսյակային եկամտաբերությանն ու ներդրումներին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ:


*Ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը:
Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․4 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ մարտի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի