Հովհաննես Հայրապետյանը հացադուլ է հայտարարել՝ պատկան մարմիններից պահանջելով պարզաբանումներ, թե ինչո՞ւ է իր կինը երեք երեխաներին, առանց իր համաձայնության, երկրից դուրս տարել։
Oragir.News-ի հետ զրույցում Հայրապետյանը պատմում է ստեղծված իրավիճակի, ընտանիքում առաջացած խնդիրների և իր մտահոգությունների մասին։
Հայրապետյանի խոսքով՝ ինքը կնոջ հետ շուրջ 15 տարի համատեղ կյանք է վարել, և նրանք ունեն երեք երեխա, որոնցից ավագն աուտիզմ ունի։ Նա նաև պնդում է, որ ընտանիքի խնդիրների մեջ դեր ունի կնոջ մայրը, իսկ կնոջ հայրը հոգեմետ դեղեր է օգտագործում և, իր խոսքով, այդ դեղերից տվել է նաև իրենց դստերը։
Մանրամասները՝ տեսանյութում։