Oragir.News-ը
հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իր տնից ձերբակալվել է գյումրեցի գրող, հրապարակախոս, արցախյան պատերազմների մասնակից Արա Նախշքարյանը, ով նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր։
Oragir.News-ի տեղեկություններով` Արա Նախշքարյանի գործի շրջանակում ձերբակալվել է աղջիկ` Մ.Մ.։ Նա տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանող է։
Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է ձերբակալվել գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը:
Անահիտ Չալիկյան