Արտաքին 1 ժամ առաջ - 11:27 29-07-2026

ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ամերիկացի սենատորների հետ: ԱՄՆ Սենատն անցկացրել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի առաջին ընթացակարգային քվեարկությունը։ Այս փաստաթղթի մշակման վրա ավելի քան երկու տարի աշխատել էր վերջերս կյանքից հեռացած հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ Զելենսկին նշել է, որ Վաշինգտոնում իրենք մեծ հանդիպում են ունեցել Սենատի երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է ավելի քան 60 սենատոր։ «Շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև առաջնագծում մեր զինվորների աշխատանքը և Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումներին արդարացիորեն արձագանքելու մեր կարողությունը բարձր գնահատելու համար։ Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, մասնավորապես՝ հակահրթիռային պաշտպանությունը», — սոցիալական ցանցերում գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է քվեարկության խորհրդանշական նշանակությունը.
«Խորհրդանշական է, որ սենատոր Լինդսի Գրեհեմի հրաժեշտի օրը Սենատն ընթացակարգային քվեարկություն անցկացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի վերաբերյալ, որի վրա նա այդքան երկար աշխատել էր։ Պատիվ էր ներկա գտնվել ձայների հաշվարկին. 86 սենատոր աջակցեց փաստաթղթին։ Սա Լինդսիի ծրագրերի իրականացման առաջին քայլն է և, անկասկած, քայլ՝ ուղղված խաղաղության հասնելուն»։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը

Ձեզ գուցե հետաքրքրի