Իսրայելական անօդաչու թռչող սարքերը երեք հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե ալ-Ֆավքայի Ֆիլյաթ թաղամասին։ Վնասվել է բնակելի շենք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։
«Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքը անընդմեջ հարվածներ է հասցրել Ֆիլյաթ թաղամասին», – ասել է աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ երեքշաբթի առավոտյան Տյուրոս քաղաքում պայթյուններ են լսվել, ենթադրաբար՝ Իսրայելի կողմից Մաջդալ Զուն, Ալ-Մանսուրի և Բինտ Ջբեյլ քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծություններից, որոնք մասամբ գտնվում են Իսրայելի օկուպացիայի տակ։