Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 13:44 28-07-2026

ՆԳՆ-ն չի տեսնում «գոլդ» համարանիշների «սև շուկայի» ձևավորման ռիսկ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր չափորոշիչների ներդրումից հետո ՆԳՆ-ն չի ակնկալում, որ դրանք կդառնան վերավաճառքի կամ «սև շուկայի» առարկա։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։


Անդրադառնալով Oragir.News-ի հարցին, թե արդյոք կա՞ վտանգ, որ քաղաքացիները կձեռք բերեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր՝ դրանք հետագայում ավելի բարձր գնով վերավաճառելու նպատակով, Մարանդյանն ասաց, որ նման մտահոգության գործնական հիմքեր չեն տեսնում։ «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց գործնականում նման մտահոգություն այս պահին չունենք»,- նշեց նա։

Միաժամանակ պաշտոնյան պարզաբանեց, որ եթե որևէ անձ հրաժարվի արդեն ձեռք բերած համարանիշից, այն կրկին կտրամադրվի միայն օրենքով սահմանված նույն գնով։ Տիգրան Գևորգյանն էլ հավելեց, որ նման գործարքների տնտեսական տրամաբանությունը դժվար է տեսնել, քանի որ նույն կամ համանման թվային համադրությամբ համարանիշերը հնարավոր կլինի ձեռք բերել պետության կողմից սահմանված ֆիքսված գնով։

«Եթե համանման համադրությունը հնարավոր է օրինական ճանապարհով ձեռք բերել, օրինակ, 8 միլիոն դրամով, ինչո՞ւ որևէ մեկը պետք է այն գնի ավելի բարձր գնով։ Այդ բիզնես տրամաբանությունը ես չեմ հասկանում»,- ասաց նա։ Միաժամանակ պաշտոնյաները չբացառեցին, որ բացառիկ դեպքերում, երբ խոսքը վերաբերում է եզակի համարանիշի, կարող են առաջանալ մասնավոր պայմանավորվածություններ, սակայն ընդգծեցին, որ նախարարությունը համակարգային ռիսկ կամ «սև շուկայի» ձևավորման վտանգ չի տեսնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր փոփոխությունների վերաբերյալ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը