Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտել է մրցելույթը Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։
Երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը 3:6, 4:6 հաշվով պարտվել է աշխարհի 49-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին:
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը կազմում 6,3 միլիոն եվրո։