ԱՄՆ կառավարության կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ իրականացված ծովային գործողությունը չի հասել իր հիմնական նպատակին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են առնվազն 67 նավի վրա, որոնք զբաղվել են թմրանյութերի փոխադրմամբ։ 2025 թվականի սեպտեմբերից ի վեր այդ գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 221 մարդ։
Միևնույն ժամանակ, թերթի փոխանցմամբ, գործողությունը չի ազդել ԱՄՆ-ում թմրանյութի մատակարարման ծավալների կամ դրա գնի վրա։
ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության բարձրաստիճան անանուն պաշտոնյան The WP-ին հայտնել է, որ ներկայումս երկրում շրջանառվում է նույնիսկ ավելի շատ թմրանյութ, քան մինչև գործողության մեկնարկը։
Թամարա Քալանթարյան