Արտաքին 5 ժամ առաջ - 09:15 28-07-2026

Ռուսաստանի Ալթայի Հանրապետությունում խստացրել են մեքենաների լիցքավորման սահմանափակումները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Ալթայի Հանրապետությունում այսուհետ արգելվում է մեկ ավտոմեքենան 24 ժամվա ընթացքում մեկից ավելի անգամ վառելիքով լիցքավորել։

Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հավելելով, որ նախկինում ևս գործում էր օրական մեկ լիցքավորման սահմանափակում, սակայն այն վերականգնվում էր ամեն օր կեսգիշերին։

Այդ պատճառով բազմաթիվ վարորդներ վառելիք էին լիցքավորում կեսգիշերից անմիջապես առաջ, ապա՝ կրկին կեսգիշերից հետո։

Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկոպևի խոսքով՝ նոր սահմանափակումը նպատակ ունի հավասարաչափ բաշխել վառելիքը։

«Վառելիք կա, բայց մենք պետք է կարգավորենք հոսքը, որպեսզի բոլորը՝ և՛ կենսական նշանակության ծառայությունները, և՛ քաղաքացիները, ստանան այն», — նշել է նա։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված