Ադրբեջանում անկախ Toplum TV
լրատվամիջոցի մի խումբ լրագրողներ և ղեկավարներ դատապարտվել են 12-ից 15 տարվա ազատազրկման։
Ինչպես հայտնում է BBC-ն, լատվամիջոցի երկու հիմնադիրները ստացել են 15 տարվա ազատազրկման դատավճիռ։ Նրանք մեղավոր են ճանաչվել ֆինանսական հանցագործությունների համար, թեև իրավապաշտպանները և միջազգային կազմակերպությունները պնդում են, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։
Toplum TV-ն հայտնի է Ադրբեջանի պետական կառույցներում, բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների ենթադրյալ կոռուպցիոն գործունեության վերաբերյալ իր հետաքննություններով։
2024 թվականին Ադրբեջանում ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններից հետո, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորումը, Toplum TV-ի և մի շարք այլ անկախ լրատվամիջոցների աշխատակիցների դեմ հարուցվել են քրեական գործեր։ Սկզբում նրանց մեղադրել են մաքսանենգության մեջ, իսկ հետագայում մեղադրանքներին ավելացվել են նաև ապօրինի ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթերի կեղծման հոդվածներ։
Թամարա Քալանթարյան