Ներքին 2 ամիս առաջ - 17:14 27-07-2026

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին

Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ և հրապարակային կերպով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնած ու պայքարում է կյանքի համար։ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, որն ուղեկցվում է լայնածավալ բորբոքմամբ։ Նրա մոտ նաև սրտի ծանր ախտահարում կա` ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկիցա+աորտայի անբավարարություն: Հայ ռազմագերու մոտ հաճախակի գլխացավեր և գլխապտույտներ են լինում, կրծքավանդակի հատվածում էլ ցավեր է ունենում:

«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին։ Բավական է լռությունը։ Բավական է անորոշությունը։ Մեկ զանգ։ Հիմա»,- գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է՝ չի խոսել կնոջ հետ: Վերջին անգամ նրանք զրուցել են հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը պատմել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության, բայց դրանից հետո որևէ ախտորոշում, որևէ բացատրություն չի եղել: Միայն լիակատար լռություն։ Փաստաբանը հերթական անգամ ահազանգել է, որ Մկրտչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տեղեկություն չունի նրանից:

«Մեկ զանգը չի առողջացնի նրան, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալ՝ արդյոք ամուսինը դեռ ողջ է և գիտակից վիճակում։ Սա մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորումն է»,- գրել է փաստաբանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ