ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եզրափակել է ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքը:
Իր ելույթում Վոլոդինը նշել է, որ պատգամավորները վերջին հինգ տարիների ընթացքում ընդունել են 2890 դաշնային օրենք։ «Մենք ելնում էինք այն սկզբունքից, որ հիմնական շեշտը պետք է դրվի ոչ թե քանակական, այլ որակական ցուցանիշների վրա՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար»,- ընդգծել է նա։
Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ նախագահն իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով. «Կան շատ կուսակցություններ, բայց մեկ Հայրենիք»։ Այնուհետև նա մի քանի անգամ կրկնել է. «Ռուսաստան, Պուտին, հաղթանակ»։
Դահլիճում ներկա պատգամավորները նրա խոսքերը դիմավորել են ծափահարություններով։
Թամարա Քալանթարյան