Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը «Սանդերլենդի» կազմում մասնակցել է անգլիական «Լիվերպուլի» դեմ կայացած ընկերական հանդիպմանը:
Ուսումնամարզական հավաքի նպատակով ԱՄՆ մեկնած «Սանդերլենդն» այս ստուգողական խաղում 2-4 հաշվով պարտություն է կրել մերսիսայդցիներից: Հայ հարձակվողը փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո և խաղադաշտում անցկացրել ամբողջ երկրորդ խաղակեսը:
Հավելենք, որ ԱՄՆ-ում ընթացող հավաքի շրջանակում «սև կատուները» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հուլիսի 31-ին՝ ուժերը չափելով «Լիդսի» հետ:
Armsport