Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 3 ամիս առաջ - 14:08 26-07-2026

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

«Արմենպրես»-ը հազվագյուտ հնարավորություն է ստացել այցելելու չինական Gansu Hailiang New Energy Materials Co., Ltd. ընկերության գլխավոր արտադրական համալիր։ Այն մարտկոցների նյութերի առաջատար արտադրողներից է և մասնագիտացած է լիթիում-իոնային մարտկոցների համար նախատեսված բարձրորակ էլեկտրոլիտային պղնձե փայլաթիթեղի արտադրության մեջ։ Այս նյութը էլեկտրամոբիլների մարտկոցների կարևորագույն բաղադրիչներից է։

Ընկերությունը գտնվում է Չինաստանի Գանսու նահանգի մայրաքաղաք Լանչժոուում և Hailiang Group-ի դուստր ընկերությունն է։ Hailiang Group-ը Չինաստանի խոշորագույն պղնձամշակող ընկերություններից մեկն է, իսկ Gansu Hailiang-ը խմբի ռազմավարական ներդրումն է նոր էներգետիկայի ոլորտում՝ էլեկտրամոբիլների և էներգիայի կուտակման համակարգերի համար նյութերի արտադրության ուղղությամբ։

Մեդիա շրջայցի ընթացքում «Արմենպրես»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան այցելելու ընկերության գիտահետազոտական, մշակման և որակի վերահսկման լաբորատորիաներ։ Այստեղ մասնագետները ներկայացրին, թե ինչպես է արտադրված յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում մանրակրկիտ ստուգման՝ մինչև պատվիրատուներին առաքվելը։ Ստուգվում են նյութի հաստությունը, քիմիական բաղադրությունը և մյուս տեխնիկական ցուցանիշները՝ համոզվելու համար, որ այն լիովին համապատասխանում է ոլորտի պահանջներին։
Գերբարակ պղնձե փայլաթիթեղի արտադրությունը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական մշակումների համադրություն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դրա հաստությունը մարդու մազից շուրջ 30 անգամ բարակ է։

Նրա խոսքով՝ ընկերության տարեկան արտադրական հզորությունը հասնում է 150 հազար տոննայի։
Արտադրամասերում կարելի էր տեսնել պղնձե փայլաթիթեղի հսկայական գլանափաթեթներ, որոնք մշակվում էին հզոր արդյունաբերական սարքավորումների միջոցով։ Դրանք լավ պատկերացում էին տալիս արտադրության իրական մասշտաբների մասին։

Չնայած ընդամենը մի քանի միկրոմետր հաստությանը՝ պղնձե փայլաթիթեղը լիթիում-իոնային մարտկոցների առանցքային բաղադրիչներից է։ Այն ծառայում է որպես անոդի հաղորդիչ հիմք՝ հավաքելով և փոխանցելով էլեկտրոնները, ինչպես նաև ապահովելով ակտիվ նյութի ամրացումը։ Պարզ ասած՝ հենց այս բարակ շերտն է ապահովում մարտկոցի ներսում էլեկտրական հոսանքի արդյունավետ փոխանցումը լիցքավորման և լիցքաթափման ընթացքում։

Այս նյութն օգտագործվում է ոչ միայն էլեկտրամոբիլների, այլև սմարթֆոնների, նոութբուքերի և բազմաթիվ այլ էլեկտրոնային սարքերի լիթիում-իոնային մարտկոցներում։

Ընկերության տվյալներով՝ իր գործընկերների թվում են չինական էլեկտրամոբիլների արտադրող BYD-ն ու CATL-ը (Contemporary Amperex Technology Co. Limited), որը համարվում է էլեկտրամոբիլների մարտկոցների աշխարհի խոշորագույն արտադրողը և վերահսկում է համաշխարհային շուկայի մոտ 40 տոկոսը։

Այսօր Չինաստանն էլեկտրամոբիլների արտադրության համաշխարհային առաջատարն է․ աշխարհում արտադրվող էլեկտրամոբիլների ավելի քան 70 տոկոսը բաժին է ընկնում հենց Չինաստանին։ Այդ պատճառով Gansu Hailiang-ի նման ընկերությունները կարևոր դեր են խաղում մաքուր էներգիայի համաշխարհային մատակարարման շղթայում։

Ընկերության ներկայացուցիչը նաև ընդգծեց արտադրությունում օգտագործվող պղնձի բարձր մաքրությունը։ Նրա խոսքով՝ պղնձի գույնը հաճախ հուշում է դրա որակի մասին։ Բարձր մաքրության պղինձը հաճախ անվանում են «մանուշակագույն պղինձ», քանի որ մակերևույթին ձևավորվող բարակ օքսիդային շերտը նրան հաղորդում է մանուշակագույն կամ վարդակարմիր երանգ։

«Որքան ավելի մանուշակագույն երանգ ունի պղինձը, այնքան բարձր է դրա որակը»,– շրջայցի ընթացքում նշեց Hailiang-ի ներկայացուցիչը։

Hailiang-ի գիտահետազոտական կենտրոնում մասնագետներն աշխատում են նոր տեխնոլոգիաների մշակման և արտադրական գործընթացների կատարելագործման վրա։ Ընկերությունն արտադրությունում նաև ակտիվորեն կիրառում է արհեստական բանականության լուծումներ, որոնք օգնում են բարձրացնել որակի վերահսկողության արդյունավետությունը, օպտիմալացնել արտադրական գործընթացները և ապահովել արտադրանքի կայուն բարձր որակը։

Ամենից շատ դիտված