Արտաքին 2 ամիս առաջ - 10:22 26-07-2026

Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով 250 հազար մարդ է տարհանվել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆրանսիայում և Իսպանիայում ավելի քան 250 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները մի քանի օր շարունակվող անտառային հրդեհների պատճառով։

Ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը էապես բարդացնում են հրշեջների աշխատանքները։ Գիշերը իշխանությունները հրամայել են տարհանել Բորդոյից արևմուտք գտնվող յոթ քաղաքների բնակիչներին։

Ինչպես հայտնում է BBC-ն, իրավիճակի վերաբերյալ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստովանել է, որ երկրին դժվար ժամանակներ են սպասվում։ Միևնույն ժամանակ, ֆրանսիական իշխանությունները նշում են, որ հրդեհների մարումը դեռ շատ հեռու է։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված