Արտաքին 1 ժամ առաջ - 09:52 26-07-2026

Բեռլինում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բեռլինի Տիրգարտեն շրջանում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Դեպքը տեղի է ունեցել Քրիստոֆեր փողոցում տեղի ունեցող Եվրոպայի ամենամեծ ԼԳԲՏ շքերթի ժամանակ, որը Գերմանիայի մայրաքաղաքում անցկացվում է 1979 թվականից ի վեր։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ականատեսներից մեկի փոխանցմամբ՝ սպիտակ միկրոավտոբուսը մեծ արագությամբ ընթացել է դեպի մարդկանց բազմությունը, որից հետո մեքենայից դուրս է եկել մի տղամարդ և փախուստի դիմել։ Բեռլինի ոստիկանությունն այժմ փնտրում է կասկածյալներին։

Տեղի ունեցածից հետո կազմակերպիչները հայտարարել են շքերթը նախատեսվածից շուտ ավարտելու մասին։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված