Ներքին 1 ժամ առաջ - 22:15 25-07-2026

Ընտրական իրավունքի սահմանափակումները` միահեծան իշխանության պայմաններում․ հանրային քննարկում

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման խնդիրներին, գործող սահմանափակումներին և դրանց վերացման հնարավոր մեխանիզմներին։

Քննարկումը կազմակերպել էին «Հանրային դաշինք՝ իշխանությունների հակակշռման համար» նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։

Միջոցառմանը մասնակցել են հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը, ինչպես նաև այլ քաղաքական և հասարակական գործիչներ ու քաղաքացիներ։

Քննարկման ընթացքում բանախոսները նշել են, որ արտերկրում բնակվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ տարիներ շարունակ փաստացի զրկված են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ինչն, ըստ նրանց, սահմանափակում է ընտրական իրավունքի լիարժեք իրացումը։ Մասնակիցները նաև ներկայացրել են իրենց գնահատականները գործող ընտրական համակարգի վերաբերյալ և քննարկել այն փոփոխությունները, որոնք, իրենց կարծիքով, կարող են նպաստել ընտրական իրավունքի առավել արդյունավետ իրացմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության, ընտրական օրենսդրության և իշխանությունների ձևավորման մոդելի վերաբերյալ հարցերին։ Բանախոսների մի մասը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք կբացառեն իշխանության գերկենտրոնացումը և կապահովեն քաղաքացիների կամարտահայտության առավել արդյունավետ պաշտպանությունը։

Միջոցառումն անցկացվել է բաց ձևաչափով, որի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել բանախոսներին, ներկայացնել իրենց դիտարկումներն ու մասնակցել քննարկմանը։
Մերի Հակոբյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան