Սպորտ 1 ժամ առաջ - 22:00 25-07-2026

Մ-17 ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը ժամանել է Բաքու

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը Բաքվում կմասնակցի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Հայաստանի հավաքականից Բաքվի մրցագորգ դուրս կգան՝ Վազգեն Վարդանյանը (45 կգ), Արարատ Ավետիսյանը (48 կգ), Գեւորգ Հարությունյանը (51 կգ), Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ), Վազգեն Մնացականյանը (65 կգ), Ջանես Նազարյանը (71 կգ), Վահե Հովեյանը (80 կգ), Ալեքսան Շալջյանը (92 կգ), Խաչիկ Խաչատրյանը (110 կգ):
Հունահռոմեականների հետ Բաքու են մեկնել նաեւ ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 27-ին: Վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 26-ին:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան