Արտաքին 3 ամիս առաջ - 09:43 25-07-2026

ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի նոր ալիք են գործարկել Ռուսաստանի տարբեր մարզերի և բռնակցված Ղրիմի ուղղությամբ, ինչի հետևանքով Բելգորոդում արձանագրվել են հրդեհ և վիրավոր, իսկ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել էր թռիչքների աշխատանքը։


Այս մասին հայտնում է DW-ն՝ հավելելով, որ
վերջին ժամերին Ուկրաինայի զինված ուժերի արձակած հեռահար անօդաչու թռչող սարքերը նկատվել են Ուկրաինայի և Մոսկվայի միջև ընկած տարբեր շրջաններում, Տամբովի, Ռյազանի, Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Սևաստոպոլում ու Ղրիմի այլ քաղաքներում, որտեղ, ինչպես ամեն գիշեր, ուղարկվել են հարվածների մասին նախազգուշացումներ։

Օդային սպառնալիքի պատճառով «Ռոսավիացիան» ժամը 22:00-ից հետո կարճ ժամանակով փակել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը, որտեղ սահմանափակումները կես ժամ անց հանվեցին, թեև ավելի ուշ կրկին հաղորդվեց ԱԹՍ-ների նոր սպառնալիքի մասին։

Ամենալուրջ հետևանքներն արձանագրվել են սահմանամերձ Բելգորոդում, որտեղ Sputnik առևտրի կենտրոնի մոտ գտնվող պահեստի վրա ԱԹՍ հարվածից հրդեհ է բռնկվել, իսկ «Հինգ աստղ» առևտրի կենտրոնի մոտ մեկ այլ սարքի պայթյունից առաջացած բեկորներից մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել։
Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել