copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:23 12-10-2023

Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երկուսը ծանր վիրավորվել են։

Այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ զոհերից մեկը փոքր երեխա է:

Գլադկովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է ՀՕՊ համակարգերի խոցումից հետո։ Բեկորների անկման հետևանքով երկու բնակելի շենք և ավտոմեքենաներ են վնասվել։