Արտաքին 9 ամիս առաջ - 11:34 02-02-2026

Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-երի հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Այդ մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Գրում է «Ազատությունը»։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի հարվածից հրդեհ է բռնկվել մասնավոր տանը, որը մասամբ փլուզվել է։ Փլատակների տակ հայտնաբերվել են երկու զոհերի մարմիններ։

Գլադկովը նաև հայտնել է, որ մեկ այլ անօդաչու սարքի պայթյունի հետևանքով երեք բազմաբնակարան շենքերում վնասվել են ավելի քան տասը բնակարանի պատուհաններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Ռոստովի, Աստրախանի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի և Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել