Արտաքին 2 ամիս առաջ - 10:50 24-07-2026

ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. արտահանման խիստ սահմանափակումներ՝ 51 ընկերությունների նկատմամբ

Թամարա Քալանթարյան

Լրագրող


Եվրոպական Միության Խորհուրդը պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունման մասին, որի շրջանակներում 51 ընկերություն ավելացվել է կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների խստացված արտահանման սահմանափակումների ցանկում։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության համաձայն՝ այս որոշումը կայացվել է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին աջակցելու պատճառով, իսկ սահմանափակումները շրջանցող և ցուցակում հայտնված ընկերությունների թվում կան ներկայացուցիչներ Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքիայից և ԱՄԷ-ից։

Բացի այդ, Եվրոպական Միությունը լայնացրել է արգելված ապրանքների ցանկը՝ դրանում ներառելով ռազմական արտադրության մեջ օգտագործվող նիկելի և բերիլիումի փոշիներ, մետաղներ, համաձուլվածքներ, ինքնասոսնձվող թաղանթներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ։ Պատժամիջոցների նոր փաթեթի թիրախում են հայտնվել նաև հեռահար ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող կոնկրետ անհատներն ու ընկերությունները։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան