Արտաքին 2 ամիս առաջ - 10:07 24-07-2026

ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում մեկ հաճախորդի համար 50 լիտրից պակաս վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը և նավթային ընկերություններին մշակել այս սահմանափակումները հանելու, ինչպես նաև բենզալցակայանների աշխատակիցների կողմից սահմանված լիմիտների ապօրինի շրջանցումները կանխելու հատուկ մեխանիզմներ։

Վառելիքային ճգնաժամի գագաթնակետին բազմաթիվ բենզալցակայաններ ստիպված էին սահմանափակել վառելիքի բացթողումը՝ մեկ հաճախորդին տրամադրելով առավելագույնը 20 լիտր բենզին։ Ամենախիստ սահմանափակումները գրանցվել էին հունիսի վերջին Զաբայկալսկի երկրամասում, որտեղ անհատներին վառելիքի վաճառքը կրճատվել էր մինչև 15 լիտր՝ թույլատրելով լիցքավորումը բացարձակապես մեքենաների բաքերի մեջ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան