Ներքին 2 ամիս առաջ - 09:01 24-07-2026

Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում

Հայաստանյան աշխատաշուկայում հերթական թափուր աշխատատեղի հայտարարությունն է հայտնվել․ խոսքը List.am հարթակում տեղադրված հայտարարության մասին է, որով «Փրայմ Կարգո» ՓԲԸ-ն փնտրում է «խելացի, պատասխանատու և պարտաճանաչ հաշվապահ»։

Այս հայտարարությունը սովորական աշխատանքային առաջարկներից տարբերվում է նրանով, որ տվյալ ընկերությունը նախկինում հայտնվել է հետաքննող լրագրողների տեսադաշտում՝ կապվելով ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի գործունեության հետ։



Մամուլի հրապարակումները ցույց են տալիս, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Կառլեն Սիմոնյանի անվան հետ կապվող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ շինարարական ոլորտի «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1» ՓԲԸ-ները, կարճ ժամանակում ակտիվություն են գրանցել պետական գնումների գործընթացներում՝ կնքելով խոշոր պայմանագրեր։ Դրանից հետո նրա հիմնադրած բիզնեսների շարքը համալրվել է լոգիստիկայի ոլորտի՝ «Փրայմ Կարգո» և այլ ընկերություններով:

Վերջին շրջանում այս կազմակերպությունները համացանցում ակտիվորեն տեղադրում են թափուր հաստիքների հայտարարություններ՝ հիմնականում փնտրելով հաշվապահական թիմի համալրում։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն իր հրապարակումներից մեկում հայտնել էր, որ թե՛ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն, թե՛ «Փրայմ Կարգո» ՍՊԸ-ն ունեն նույն իրավաբանական հասցեն։ Հավելենք նաև, որ լրատվամիջոցը բազմիցս անդրադարձել է Ալեն Սիմոնյանի եղբոր հետ կապվող «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին՝ ներկայացնելով, թե ինչպիսի ժառանգություն է թողել ընկերությունում Կառլեն Սիմոնյանի գործունեությունը։

Oragir.News-ը հրապարակել է նաև թեմայի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի խորհրդականի պարզաբանումը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան