Ներքին 3 տարի առաջ - 13:17 02-12-2022

Ալեն Սիմոնյանը ցեղով` կնոջ, եղբոր և եղբոր կնոջ հետ մեկնել է Կատար, բայց ըստ խոսնակի` ոչ մեր հաշվին

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս օրերին եռօրյա աշխատանքային այցով Կատարում է։

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հաղորդագրությանը կից կան նաև լուսանկարներ, որտեղ ԱԺ նախագահը ջինսե տաբատով, սպիտակ բոթասներով և սպիտակ վերնաշապիկով է։

Արդյոք ԱԺ նախագահի «բլատնոյ լուքը» արարողակարգի խախտում չէ և արաբական երկրի խորհրդարանականների կողմից անարգանք չի համարվի, հետաքրքրվեցինք Ալեն Սիմոնյանի խոսնակից։

Ծովինար Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ «դրես-կոդի» խախտում բացարձակ չկա։

«Մենք այլ խորհրդարանականների լուսանկարներ չենք հրապարակել, ելնելով նրանից, որ Ալեն Սիմոնյանն այդ լուսանկարներում չկար։ Ինչ վերաբերում է այդ հագուստին, ընդունեղ կողմը նախապես զգուշացված էր հագուստի վերաբերյալ, հագուստի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ընդունելությունից անմիջապես հետո՝ բոլորը միասին գնացել են խաղ դիտելու»։

Այս այցի շրջանակներում Սիմոնյանը մարզադաշտից Աշխարհի Առաջնությանը հետևում է կնոջ հետ, նա ևս չի ցանկացել բաց թողնել այդ հնարավորությունը։

Հեղափոխական պաշտոնյաների կանայք՝ սկսած Նիկոլ Փաշինյանի կնոջից, վերջացրած Ալեն Սիմոնյանի կնոջով, շատ են սիրում իրենց ամուսիններին և «դատարկ ինքնաթիռ են փնտրում, որ հետները մեկնեն այցերի»։

Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու է Սիմոնյանի կինը մասնակցում նրա աշխատանքային այցերին, ով է հոգում նրա ծախսերը։ Խաչատրյանն ասաց, որ Սիմոնյանի տիկնոջ ծախսերը հոգում է հրավիրող կողմը։

«Հրավիրող կողմը տիկնոջ հետ է հրավիրել ԱԺ նախագահին։ Բնականաբար, այդ մասին ԱԺ կայքում չի նշվում»։

Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Ալեն Սիմոնյանի եղբայրը և եղբոր կինն էլ են ընդգրկված Կատար պատվիրակության կազմում, ով է հոգացել նրանց ծախսերը։ Խաչատրյանը նշեց, որ նրանք իրենց հաշվին են գնացել Կատար և որևէ պատվիրակության կազմում չկան։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան