Արտաքին Ավելին 2 ամիս առաջ - 16:06 23-07-2026

Գերմանիայում կանեփի օրինականացումից հետո աճել է հոսպիտալացումների և հոգեկան խանգարումների թիվը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գերմանիայում կանեփի մասնակի օրինականացումից հետո դրա օգտագործման հետ կապված հոսպիտալացումների թիվն աճել է մոտ մեկ երրորդով, իսկ հոգեկան խանգարումների դեպքերն ավելացել են ավելի քան 16%-ով (շուրջ 1000 լրացուցիչ դեպք)։

Ինչպես հաղորդում է DW-ն, Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոցի (UKE) իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ցուցանիշները բավականին զարմանալի են հետազոտողների համար, քանի որ երկրում կանեփ սպառողների ընդհանուր քանակը գործնականում մնացել է անփոփոխ։

Գիտնականները սուր դեպքերի աճը բացատրում են նրանով, որ նոր օրենքով պարզեցվել է ավելի ազդեցիկ բժշկական կանեփի հասանելիությունը, ինչն էլ հանգեցրել է բարդությունների։ Միևնույն ժամանակ, 2022-ից 2025 թվականների տվյալներն ամփոփող հետազոտությունը փաստում է, որ 2024-ին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կանեփից կախվածություն ունեցող չափահաս անձանց թիվը չի ավելացել։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան