Արտաքին 2 ամիս առաջ - 15:50 23-07-2026

Ռուսաստանը Հնդկաստանից ներմուծում է ռուսական նավթից պատրաստված բենզին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով խոշորագույն նավթավերամշակման գործարանների ոչնչացումից և ներքին վերամշակման հզորությունների շուրջ 40%-ով կրճատումից հետո, Ռուսաստանը ստիպված է եղել վառելիք ներմուծել Հնդկաստանից։

Ինչպես հաղորդում է Financial Times-ը, աշխարհի խոշորագույն նավթարտադրողներից մեկը հայտնվել է վառելիքի լուրջ պակասորդի առջև և դիմել է արտաքին օգնությանը՝ ներկրելով բենզին, որն արտադրվել է հենց ռուսական նավթի վերամշակումից։

Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ Հնդկաստանի Գուջարաթ նահանգի վերամշակման գործարանից դուրս եկած տանկերը 42.000 տոննա բենզինով պետք է ժամանի Ռուսաստանի հյուսիսում գտնվող Սպիտակ ծովի նավթային տերմինալ։ Սա եզակի դեպք չէ. ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, հուլիսի սկզբին Հնդկաստանից Ռուսաստան արդեն առաքվել էր առնվազն 60.000 տոննա բենզին, որը կազմում է երկրի օրական սպառման ծավալի մոտ 60%-ը։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան