Արտաքին 2 ամիս առաջ - 10:23 23-07-2026

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան կնքել են պատմական միջուկային համաձայնագիր. ինչ է այն ենթադրում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Էր-Ռիադը ստորագրել են խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմանի պաշտպանության և ստուգման լայնամասշտաբ համաձայնագիր։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ամերիկյան կողմի պնդմամբ՝ ստորագրված փաստաթղթերը ամուր իրավական հիմք են ստեղծում տասնամյակներ տևող բազմամիլիարդ դոլարանոց ռազմավարական գործընկերության համար, որը նպատակ ունի զարգացնել Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքները։

Չնայած խաղաղ նպատակների մասին պաշտոնական հայտարարություններին՝ միջազգային փորձագետներն ու մի շարք քաղաքական գործիչներ լուրջ մտահոգություն են հայտնում առ այն, որ Սաուդյան Արաբիան կարող է օգտագործել փոխանցվող ամերիկյան տեխնոլոգիաները սեփական միջուկային զենքի մշակման համար։ Նրանք նախազգուշացնում են, որ նման սցենարը կարող է խախտել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը և հանգեցնել Մերձավոր Արևելքում սպառազինությունների նոր ու վտանգավոր մրցավազքի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան