Արտաքին 2 ամիս առաջ - 21:28 22-07-2026

Մադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թ. հունիսին

Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանի դատավոր Էլվին Հելերշթայնը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի գործով դատավարության մեկնարկը նշանակել է 2027 թվականի հունիսի 1-ին․ գրում է Associated Press-ը։

Նախօրեին ԱՄՆ դատախազությունը, համաձայնեցնելով հարցը Վենեսուելայի նախագահի պաշտպանական կողմի հետ, Հելերշթայնին միջնորդություն էր ներկայացրել՝ առաջարկելով գործի քննությունն ըստ էության սկսել 2027 թվականի հունիսին, սակայն հստակ ամսաթիվ չէր նշվել։ Դատավորը որոշել է դատական լսումները նշանակել ամսվա առաջին օրը։ Դատական ժամանակացույցի համաձայն՝ կողմերը գործին առնչվող միջնորդությունները կսկսեն ներկայացնել 2026 թվականի սեպտեմբերից։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական մի շարք օբյեկտների, որից հետո ձերբակալել և ԱՄՆ էր տեղափոխել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար