Արտաքին 2 ամիս առաջ - 19:28 22-07-2026

Ավստրիայում Հիտլերի ծննդավայրի տունը վերածվել է ոստիկանության բաժանմունքի. որոշումը դժգոհություն է առաջացրել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ավստրիական Բրաունաուամ Ին քաղաքի Զալցբուրգեր Վորշտադտ փողոցում գտնվող այն շենքում, որտեղ 1889 թվականին ծնվել է Ադոլֆ Հիտլերը, հիմնանորոգումից և արտաքին տեսքի ամբողջական փոփոխությունից հետո բացվել է ոստիկանական բաժանմունք ու շրջանային շտաբ։

Ինչպես հաղորդում է DW-ն, իշխանությունները տարիներ շարունակ մշակել են կառույցը չեզոքացնելու ծրագիրը, որպեսզի կանխեն դրա վերածումը նեոնացիստների ուխտագնացության վայրի, ինչի մասին դեռ 2023 թվականին ընդգծել էր Վիեննայի Իսրայելի կրոնական համայնքի նախագահ Օսկար Դոյչը։

Պատմականորեն նացիստական կուսակցության կողմից որպես գաղափարախոսական կենտրոն օգտագործված, իսկ պատերազմից հետո տարբեր հանրային նպատակների ծառայած շենքը 2016 թվականին բռնագրավվել էր պետության կողմից, սակայն ոստիկանական կայան դարձնելու որոշումը քննադատվել է ակտիվիստների կողմից, ովքեր պահանջում էին այն վերածել նացիզմի հետևանքներին նվիրված հիշատակի ու ժողովրդավարության կենտրոնի։

Չնայած դժգոհություններին՝ շենքի առջև պահպանվել է ֆաշիզմի դեմ զգուշացնող հուշաքարը, մինչդեռ իշխանությունները հույս ունեն, որ նոր կարգավիճակը վերջնականապես կփակի տարածքի շուրջ տարիների վեճերը։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի