Արտաքին 2 ամիս առաջ - 14:19 19-07-2026

Միացյալ Նահանգների հարձակումները հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ գործողությունները համեմատել է՝ ահաբեկչության հետ։

«Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Միացյալ Նահանգների հարձակումները և դրանց ոչնչացման հրապարակային ցուցադրումը հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները։

Մի կուսակցության համար, որը մի ժամանակ իրեն դիրքավորում էր որպես համաշխարհային կարգի, լիբերալիզմի և ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր, կամուրջների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատկերների ցուցադրումը, կարծես, վերջին նվաճումն է, որով այն կարող է հպարտանալ»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային
Բաղային ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պաշտպանության նախարարի գրառման վրա, որում նա հպարտություն էր հայտնում իրանական Չաբահար նավահանգստում ռազմածովային կառավարման աշտարակի ոչնչացման կապակցությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ծովային անվտանգությունն ապահովող այս օբյեկտը վերջին օրերին երրորդ անգամ է հարվածի ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։

Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել Բունջի գյուղի (Ջասկի շրջան) տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներն ու աղազրկման համալիրի պոմպակայանները, ինչպես նաև Մինաբի և Լամերդայի քաղաքացիական օբյեկտները։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը