Ներքին 2 ամիս առաջ - 00:09 19-07-2026

ՀՀ-ն ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն է ստացել, Նարեկ Մկրտչյան․ Axios

Մեզ ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն է ընձեռվել, Axios պարբերականին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Խաղաղության բացակայության պատճառով բազմաթիվ հնարավորություններ արգելափակված էին։ Հենց որ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը։ Մենք ձգտում ենք Հայաստանի ավելի մեծ անկախության»,- նշել է Մկրտչյանը։

Հայաստանը, որը երկար ժամանակ զինված էր խորհրդային զենքով, սկսել է ձևավորել նոր հարաբերություններ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։ Նրանք տրամադրել են զրահամեքենաներ, հրետանի և հրթիռներ։

«Այժմ դուռը բաց է։ Տասնամյակներ անց մենք հնարավորություն ունենք ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու։ Սա մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականության մի մասն է։ Ներկայում մենք տարբեր տեխնոլոգիաներ ենք ստանում ավելի քան յոթ երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից»,- հավելել է դեսպանը։ Մկրտչյանի խոսքով՝ նման մերձեցումը նպատակ չունի վնասել Հայաստանի հարևաններին։

«Մեր համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մեր օրակարգի ընդլայնումը կամ Եվրամիության հետ տարբեր ռազմավարական կարևոր հարցերի շուրջ սերտ երկխոսությունն ուղղված չեն Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի կամ որևէ այլ երկրի դեմ»,- հայտնել է դեսպանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար