Աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ ֆուտբոլասերների ուշադրությունը սևեռված է գլխավոր հարցին՝ ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն՝ Արգենտինա՞ն, թե՞ Իսպանիան։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է իրականացրել։ Արգենտինայի օգտին հնչող կանխատեսումները փոքր-ինչ ավելի էին։
«Երկու թիմն էլ շատ ուժեղ են, երկուսին էլ համակրում եմ։ Ինձ համար առանձնապես կարևոր չէ, թե որն է հաղթելու, բայց եթե պետք է ընտրեմ, երևի Իսպանիան»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Մյուսները վստահ էին, որ գավաթը կբարձրացնի Արգենտինան։
«Բոլոր խաղերը նայել եմ, դրա համար էլ կարծում եմ՝ Արգենտինան է դառնալու աշխարհի չեմպիոն»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Ոմանք ասացին, որ իրենց նախընտրած հավաքականներն արդեն դուրս են մնացել պայքարից։
Հարցման մասնակիցներից մեկն էլ նշեց, որ կցանկանար այս անգամ նոր չեմպիոն տեսնել։
«Արգենտինան արդեն շատ է հաղթել։ Կուզենայի, որ այս անգամ Իսպանիան դառնա աշխարհի չեմպիոն։ Բայց եթե Արգենտինան հաղթի, նույնպես նորմալ կընդունեմ»,- ասաց նա։
Հնչեցին նաև հումորային պատասխաններ։
«Իմ զարմիկները Ամերիկա են մեկնել առաջնության եզրափակիչը դիտելու»,- ասաց մի քաղաքացի։
«Իսկ ես ասում եմ՝ Բրազիլիան է դառնալու չեմպիոն… Թեև արդեն դուրս է մնացել»,- կատակեց քաղաքացիներից մեկը։
Հարցման մասնակիցների մեծ մասը նշեց, որ պատրաստվում է դիտել եզրափակիչ հանդիպումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան