Արտաքին 1 ամիս առաջ - 20:07 18-07-2026

Նովեգիայում խոշոր հրդեհ է բռնկվել. 100-ից ավելի տուն այրվել է

Նորվեգիայի հարավում գտնվող Դրամմեն համայնքում՝ Օսլոյից 50 կմ դեպի արևմուտք, խոշոր հրդեհ է բռնկվել, որը ԶԼՄ-ների տվյալով՝ երկրում ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Նախօրեին բռնկված հրդեհը արդեն ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացրել և տարածվել մոտակա անտառ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ մեքենաներ և ուղղաթիռներ: Տարհանվել են հարյուրավոր բնակիչներ։ Տասը մարդ թունավորվել է ծխից, նրանցից երկուսը տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի դրանից՝ մեկ ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել:

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում. մնում են հրդեհի ևս մի քանի օջախներ ինչպես բնակելի շինություններում, այնպես էլ անտառում:

Ամենից շատ դիտված