Արտաքին 1 ամիս առաջ - 09:17 18-07-2026

Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել

Նովոսիբիրսկի մարզում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղում։

Երկրաշարժը գրանցվել է Նովոսիբիրսկի մարզի Կարասուկ քաղաքի մոտ, որտեղ գտնվում է Արևմտասիբիրյան երկաթուղու երկաթուղային հանգույցը։

Ավերածություններ և տուժածներ չկան։