Ավելին 2 ամիս առաջ - 18:50 17-07-2026

Իսպանիայում առաջիկա տարիներին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50°C

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (Aemet) չի բացառում, որ առաջիկա տարիներին երկրի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 50°C-ի։ Այս մասին հայտնել է գործակալության ներկայացուցիչ Խոսե Անխել Նունյեսը։

Նրա խոսքով՝ ֆիզիկական տեսանկյունից նման ծայրահեղ ջերմաստիճանները լիովին հնարավոր են։ Ավելին, անցյալ շաբաթ որոշ կանխատեսման մոդելներ արդեն ցույց էին տալիս, որ Գվադալկվիվիր գետի հովտում 50°C-ի հասնելու հավանականություն կա, սակայն ավելի ուշ սպասվող շոգի ինտենսիվությունը վերանայվել է նվազման ուղղությամբ։

«Կարելի է ենթադրել, որ ոչ հեռավոր ապագայում ջերմաստիճանը կհասնի այս շեմին, սակայն առայժմ հնարավոր չէ նշել հստակ ժամկետներ»,- նշել է Նունյեսը։

Ավելի վաղ Aemet-ը հայտնել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակը Իսպանիայում դարձել է ամենատաքը վերջին 65 տարվա դիտարկումների ընթացքում։ Բացի այդ, հունիսը եղել է օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ ամենաշոգ առաջին ամառային ամիսը՝ զիջելով միայն 2025 թվականի հունիսին։ Հունիսին միջին ջերմաստիճանը կլիմայական նորմից բարձր է եղել 3,2°C-ով։

Իսպանիայի գործող ջերմաստիճանային ռեկորդը սահմանվել է 2021 թվականի օգոստոսին, երբ երկրի հարավում գտնվող Լա Ռամբլա քաղաքում օդը տաքացել էր մինչև 47,6°C։ Մասնագետների գնահատմամբ՝ շարունակվող կլիմայական փոփոխությունների ֆոնին նոր ծայրահեղ ջերմաստիճանային ռեկորդների հավանականությունը շարունակում է աճել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան