Ուղիղ եթեր
Սպորտ 3 ամիս առաջ - 18:22 17-07-2026

Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովերգել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը

Հայտնի երգչուհի Շակիրան գովեստի խոսքեր է շռայլել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հասցեին, որն այս օրերին շարունակում է փայլել 2026 թվականի աշխարհի առաջնությունում։

ԱԱ-2026-ի եզրափակիչում Արգենտինայի ընտրանին տիտղոսը կվիճարկի Իսպանիայի հավաքականի հետ։ 39-ամյա Մեսսին միանձնյա գլխավորում է մրցաշարի արդյունավետության ցուցակը՝ գոլ+փոխանցում համակարգով։ Արգենտինացու ակտիվում կա 8 գոլ և 4 արդյունավետ փոխանցում։

«Այն, ինչ անում է Լիոնել Մեսսին, վեր է բոլոր սահմաններից։ Այս մարդը խորապես նվիրված է իր գործին, անհավանական կարգապահ է և մարտահրավեր է նետում ժամանակին ու ցանկացած հանգամանքի։ Նա ապացուցում է, որ մարդուն չի բնորոշում իր տարիքը կամ ուրիշների կարծիքը։ Եվ ես գիտեմ, որ կողքին այնպիսի կնոջ ներկայությունը, ինչպիսին նրա կինն է՝ Անտոնելան, նրան ուժ և ոգեշնչում է տալիս, որպեսզի նա նորից ու նորից ապացուցի դա»,- գրել է Շակիրան սոցիալական ցանցերի իր էջերում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հատկանշական է, որ հանդիպման ընդմիջմանը սպասվում է Շակիրայի, Մադոննայի, Ջասթին Բիբերի, BTS խմբի և համաշխարհային այլ աստղերի ելույթը։

Armsport

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը