copy image url
Ավելին 2 տարի առաջ - 18:59 08-01-2023

Շակիրան խոսել է Ժերար Պիկեի դավաճանությունների մասին

2022 թվականի հունիսի սկզբին արտիստը պաշտոնապես հայտարարել էր Պիկեի հետ հարաբերությունները խզելու մասին՝ իր բազմաթիվ դավաճանությունների պատճառով։

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան, որոշելով մոտիվացիոն գրառում անել իր երկրպագուների համար, հիշել է նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի դավաճանությունները։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

Արտիստը, մասնավորապես, նշել է, որ իր համար չափազանց դժվար է գիտակցել, թե ինչպես են իրեն վերաբերվել, սակայն ժամանակը կբուժի բոլոր վերքերը։

«Թեև մեր վերքերը բաց են մնում նաև այս նոր տարում, բայց ժամանակը վիրաբույժ է: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը դավաճանել է մեզ, մենք պետք է շարունակենք վստահել: Արհամարհանքի դեպքում շարունակեք գնահատել ինքներդ ձեզ: Որովհետև բարի մարդիկ ավելի շատ են, քան անպատիվները, մեր արցունքներն իզուր չեն ջրում այն հողը, որտեղ ծնվում է ապագան և մեզ մարդ դարձնում, որ կոտրված սրտով մենք կարող է շարունակել սիրել»,- գրել է նա։