Ներքին 2 տարի առաջ - 15:21 29-11-2023

Բալիկս իր ծննդավայրում ապրեց ընդամենը 4 օր, իսկ իր օրորոցում քնեց ընդամենը՝ 1 գիշեր․ արցախցի

«Բալիկս ընդամենը կես ժամ առաջ էր ծնվել՝ կեսարյան հատումով, իսկ ես դեռևս քայլել չէի կարող, եր սկսվեց պատերազմը:

Ինձ տեղափոխեցին միջանցք, իբր ավելի ապահով տեղ։ Միջանցքում կատարյալ քաոս էր, նորաթուխ մայրիկները գրկած իրենց բալիկներին վազում էին, փորձում էին կապ հաստատել իրենց ամուսինների, հարազատների հետ, բայց չէր ստացվում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Մարիամ Աղաբեկյանը, ով այդպես էլ չկարողացավ վայելել իր ու որդու այդքան սպասված առաջին հանդիպումը։

«Իմ ու որդուս այդքան սպասված հանդիպումը ես չկարողացա վայելել, որովհետև զգում էի, որ ամեն դեպքում, եղածից զատ, բժիշկներն ինձնից ինչ-որ բան են թաքցնում։ Պարզվեց, ադրբեջանցիները Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասում են։
Ես մարդկանց հարցնում էի՝ ո՞ւր եք գնում, բա՞ ես, բայց ոչ ոք ինձ չէր պատասխանում։ Այդ պահին ես տեսա իմ գործընկերներից մեկին՝ Վեհանուշին, ով ևս այդ օրն էր ծննդաբերել։ Ես ոչ գրկեցի նրան, ոչ շնորհավորեցի, միայն ձեռքից բռնեցի ու քաշեցի դեպի ինձ, բայց հայացքից հասկացա, որ նա ինձ չճանաչեց»- ասում է Մարիամը՝ ցավով հիշելով սեպտեմբերի 25-​​​ի առավոտը, երբ հարկադրաբար լքեցին իրենց տունը։

«4 օրական բալիկս իր ծննդավայրում ապրեց ընդամենը 4 օր, իսկ իր օրորոցում քնեց ընդամենը 1 գիշեր»,- ցավով նշեց Մարիամ Աղաբեկյանը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի