Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 12:12 16-07-2026

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Շուրջ 30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։

Թռչնաֆաբրիկայում արտադրությունն ավտոմատացված է. գործող 25 թռչնանոցներին կերի տրամադրումը, հավկիթների տեղափոխումն արտադրական միջավայր, ինչպես նաև տեսակավորումն իրականացվում է եվրոպական բարձրակարգ սարքավորումների միջոցով։ Որակի ապահովմամբ և վերահսկողությամբ ևս թռչնաֆաբրիկան շուկայում առաջատարներից է:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով՝ բեռնատար մեքենաներով, ամբարձիչով, գեներատորներով ու բարձր հզորությամբ արևային կայանով, որը թռչնաֆաբրիկայում տեղադրել է Ակբա Լիզինգի մեկ այլ գործընկեր՝ «Սան Պրովայդեր» ընկերությունը։

«Թռչնաֆաբրիկայի արտադրության ամբողջ գործընթացն ավտոմատացված է։ Մեր արտադրանքը շուկայում տարբերվում է իր բարձր որակով, սպառողների ընտրությամբ և դրա շնորհիվ է, որ ամեն տարի մենք պահպանում ենք առաջատարի դիրքերը։ Ակբա Լիզինգի միջոցով ձեռք բերված սարքավորումները մեզ հնարավորություն են տալիս էլ ավելի զարգացնել արտադրությունը և որակապես լավ արտադրանք ստանալ։ Թռչնաֆաբրիկայում տեղադրել ենք նաև արևային կայան, որի շնորհիվ բավականաչափ էներգիա ենք խնայում»,- նշել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի մարքեթինգի բաժնի ղեկավար Սեդա Հովսեփյանը։

«Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ «Արաքս» թռչնաֆաբրիկայում տեղադրվեց 2550 հատ Jinko Solar վահանակ և 15 Huawei ինվերտորներ, որոնց արդյունքում ունեցանք 1500 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Արևային կայանի արտադրանքը տարեկան կազմելու է 2.2 միլիոն կՎտ/ժ, որը համեմատության համար, կարելի է ասել, տարեկան 600–ից 700 բնակարանի հոսանքի սպառումն է»,- նշել է «Սան Պրովայդեր» ընկերության տնօրեն Վահան Օհանջանյանը։

«Արաքս» թռչնաֆաբրիկան շարունակում է ընդլայնել իր տեսականին և ներկայանալ նոր արտադրատեսակներով: Ընկերությունն արդեն շուկա է ներկայացնում նաև հավի մսից պատրաստվող կիսաֆաբրիկատներ ու նրբերշիկներ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները