Փաշինյանի ղեկավարման ժամկետը կախված է մեր ժողովրդի կամքից. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի ներքաղաքական զարգացումների և հասարակական տրամադրությունների ֆոնին Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե, նրանց կարծիքով, Նիկոլ Փաշինյանը դեռ որքա՞ն ժամանակ կշարունակի ղեկավարել Հայաստանը։

Հարցման մասնակիցների կարծիքները տարբեր էին։ Ոմանք համոզված են, որ իշխանափոխությունը տեղի կունենա ժողովրդի կամքով, մյուսները կարծում են, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև գործող ժամկետի ավարտը, իսկ մի մասն էլ հրաժարվեց գնահատականներ տալ՝ նշելով, որ հոգնել է այդ թեմայից։

«Կարծում եմ՝ ժողովրդի ընդդիմադիր տրամադրվածությունը ոչ շատ ուշ ապագայում արդյունքը կտա, և ժողովրդավարական ճանապարհով իշխանությունը կփոխվի»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցման մասնակից նշեց, որ ամեն ինչ կախված է հասարակությունից.

«Դա ես չեմ կարող ասել։ Դա կախված է մեր ժողովրդի կամքից»,- ասաց նա։

Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։

«Ինձ թվում է՝ մինչև իր ժամկետի ավարտը կղեկավարի, և այդպես էլ պետք է լինի։ Ես օրենքի կողմնակից եմ»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Մյուսները, սակայն, հրաժարվեցին քաղաքական քննարկումից։

«Խնդրում եմ՝ այդ թեմայից չխոսենք, հոգնել ենք արդեն։ Անընդհատ նույն հարցն է՝ Փաշինյան, Փաշինյան…»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Որոշ հարցվածներ նշեցին, որ բավարար տեղեկացված չեն իրավիճակից։

«Ես այստեղ չեմ ապրում, մեկ ամսով եմ գալիս։ Եթե այստեղ ապրեի, գուցե կկարողանայի ավելի հստակ կարծիք հայտնել»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները` տեսանյութում:


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան
10:12 ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի թիրախների ռմբակոծումը և հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակման մասին