Ներքին 1 ժամ առաջ - 19:00 15-07-2026

Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության առանցքային թեմաներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։

Ընտրողներին ներկայացվեց թեզ, ըստ որի՝ երկրի տնտեսական խնդիրների ու «դժբախտությունների» զգալի մասի պատասխանատուն կոմբինատի գերմանացի տերերն են՝ Պիլարսկիների ընտանիքը և նրանց պատկանող «Քրոնիմետ Մայնինգ» (Cronimet Mining) ընկերությունը, որը տնօրինում էր բաժնեմասերի 75 տոկոսը։

Լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին Փաշինյանի նախընտրական ելույթները Սյունիքում, որտեղ նա հայտարարում էր կոմբինատում առկա «ապօրինությունների», «կոռուպցիոն սխեմաների» և այն մասին, որ կոմբինատը «կոպեկ-կոպեկ» հետ է վերադարձվելու ժողովրդին։ Այդ օրերին քննադատության հիմնական թիրախում հենց նախկին գերմանացի սեփականատերերն ու նրանց հայաստանյան գործընկերներն էին։

Հայտարարություններին հաջորդեցին իրավական և վարչական առերևույթ հետապնդումներ։ Ի վերջո, «Քրոնիմետի» բաժնետոմսերն անցան «Արդյունաբերական ընկերություն» անվամբ կառույցին, որից հետո ոլորտում տեղի ունեցան հետագա կոսմետիկ և սեփականատիրական փոփոխություններ։

Խնդրի հիմնական պարադոքսը այն է, որ եթե 2021 թվականին հնչեցված մեղադրանքներն ու իրականացված գործընթացները կրում էին իրական և ոչ թե ձևական բնույթ, ապա անհասկանալի է մնում դիվանագիտական կարգավիճակի հարցը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսը շարունակում է մնալ նույն Գյունտեր Պիլարսկին։ Ստացվում է մի իրավիճակ, երբ ներքին լսարանի համար «չարագործ» կամ «թալանչի» որակված անձը պաշտոնական ԱԳՆ-ի համար շարունակում է ներկայացնել Հայաստանի դիվանագիտական շահերը արտերկրում։

Նշված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ ԱԳՆ պաշտոնական պատասխանը կհրապարակվի այն ստանալուն պես։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 Արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
21:30 Ընդդիմախոսների բռնաճնշումները ընտրակեղծիքները մարսելու համար են
22:00 Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
20:35 Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով