Արտաքին 3 ամիս առաջ - 19:47 15-07-2026

Ուկրաինան վավերացրել է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը

Թուրքիայի և Ուկրաինայի միջև տնտեսական ու առևտրային հարաբերություններում նոր փուլ է սկսվում։ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ Ուկրաինայի գերագույն ռադան (խորհրդարանը) վավերացրել է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը։

Բոլաթի փոխանցմամբ, համաձայնագրի ուժի մեջ մտնելով, երկկողմ առևտրի շուրջ 90 տոկոսը կազատականացվի, ինչը զգալիորեն կմեծացնի թուրք արտահանողների մրցունակությունն ուկրաինական շուկայում։ Բացի այդ, սպասվում է, որ նոր իրավական կարգավորումներով կխթանվեն լոգիստիկ, շինարարական և փոխադարձ ներդրումային ոլորտները։

Վերջինս նաև ընդգծել է, որ այս քայլով երկու երկրները զգալիորեն մոտենում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից սահմանված երկկողմ առևտրաշրջանառությունը 10 մլրդ դոլարի հասցնելու թիրախին։

Թուրք նախարարը նաև տվյալներ է տրամադրել վերջին տարիներին երկու երկրների միջև իրականացված առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ: Ըստ այդմ՝ եթե 2024-ին այն կազմել է 6․2 մլրդ դոլար, 2025-ին՝ 6.6 մլրդ դոլար, ապա արդեն միայն 2026-ի 1-ին կիսամյակում, աճելով շուրջ 10 տոկոսով, կազմել է 3.2 մլրդ:

Նշենք, որ թուրքական կողմն այս համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտել էր դեռևս 2024 թվականին։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին